Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, և հիմք ընդունելով Գրետա Սուրենի Դանիելյանի 2024 թվականի ապրիլի 4-ի դիմումը, <<Հայաստանի Ազգային Արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի Մարզային Մասնաճյուղի կողմից տրված արխիվային քաղվածքը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023L9WTAH ծածկագիրը.
1.Օրինական ճանաչել Գրետա Սուրենի Դանիելյանին պատկանող Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս 37/3 հասցեում գտնվող 600.0քմ հողամասում ինքնակամ կառուցված 389.0քմ արտաքին մակերեսով բնակելի տունը:
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Ինքնակամ կառուցած բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարները չեն գանձվում: 4.Գրետա Սուրենի Դանիելյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Հրազդան համայնք, Վերին Աղբյուրակ թաղամաս 37/3:
5.Ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: