|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2025 թվականի N 1299 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի № 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 11-ի № 66 կարգադրության հիման վրա ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի № 6 արձանագրության 6-րդ կետը. 1. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղական համայնքի ղեկավարի 2011 թվականի փետրվարի 04-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան և օժանդակ շինության սեփականության իրավունքը ճանաչելու մասին» № 12 որոշման առաջին կետում «Էդիկ» բառը փոխարինել «Էդվարդ» բառով, իսկ «28.02.1980» թվերը փոխարինել «06.03.1960» թվերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|