Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1351
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 1351

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԵՆՔԻ ՈՒ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով և որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 23-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023BYW5TL ծածկագիրը և Էդգար Ղազարյանի 2024 թվականի փետրվարի 29-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 240 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Էդգար Սաշայի Ղազարյանի կողմից Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26102012-07-0423, տրված՝ 2012 թվականի հոկտեմբերի 26-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 104.96քմ արտաքին մակերեսով առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը՝ օրինականացման վճարը սահմանել 351 200 (երեք հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր) դրամ, 66.56քմ արտաքին մակերեսով անավարտ շինությունը՝ օրինականացման վճարը սահմանել 222 800 (երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2. Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի ու անավարտ շինության համար նախատեսված 655.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոփոխել հասարակական կառուցապատման:
3.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner