Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վանիկ Պողոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների նրբանցք թիվ 18 տան բնակիչ Վանիկ Պողոսյանին պատկանող (Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1992 թվականի հունիսի 30-ի արձ․ թիվ 6 քաղվածք) Հրազդան քաղաքի տարածքում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0672-0037) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Վ․ Մամիկոնյան փողոց, 31/3։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: