Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սերժիկ Հարությունյանի 2025 թվականի հունիսի 23-ի դիմումը․
1․Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 42 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Սերժիկ Հարությունյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2004 թվականի օգոստոսի 30-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ըստ կտակի՝ գրանցված սեղանամատյան նո․ 4173, ժառանգական գործ նո․ 4034) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող գույքին (ծածկագիր՝ 07-060-0038-0010) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 2-րդ թաղամաս, 32։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: