Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքի նախագահ Հակոբ Ղասաբյանի 2025 թվականի հունիսի 05-ի N 3649 դիմումը․ 1.․Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N2637626) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող նախադպրոցական հիմնարկի շենքի առաջին հարկի 47,15 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |