10.01.25
Հրազդան համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը:
|
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ներկա է եղել նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով մեծ պատասխանատվություն և վեհ առաքելություն: Ձեր առջև բացվում է ծառայության, նվիրումի և հայրենասիրության մի նոր ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է մեր երկրի անվտանգության և խաղաղության համար։ Միշտ եղեք համախմբված և միասնական: Մեր ուժը մեր միասնության մեջ է: Անվտանգ և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ: Աստված ձեզ պահապան:
|
|
29.11.24
Հարավային թաղամասի թիվ 5 բազմաբնակարան շենքի վերելակը վերանորոգվել և շահագործման է հանձնվել։
|
Բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվել դեռ 90-ական թվականներին: Շենքի միակ վերելակը, սակայն, այդպես էլ չի աշխատել: Վերելակի բացակայությունը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծել տարիների ընթացքում։ Աստիճաններով բարձրանալ իջնելը գրեթե անհնար էր դարձել բնակիչների, հատկապես տարեցների, փոքրերի և հաշմանդամություն ունեցողների համար ։ Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարականով տասնամյակներ շարունակ սպասված վերելակը իրականություն է դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
26.11.24
Միկրոշրջան-Վանատուր օղակաձև խաչմերուկից մինչև Զորավար Անդարանիկ - Տիգրան մեծ փողոցների խաչմերուկն ընկած հատվածում կառուցվել է շուրջ 2500 մետր ձգվածությամբ մայթ։
|
Զորավար Անդրանիկի պողոտան Հրազդան քաղաքի տասնամյակներ շարունակ մայթի խնդիր ունեցող ճանապարհներից մեկն է: Մայթի բացակայությունը մի կողմից անհարմարություններ էր պատճառում քաղաքացիներին, մյուս կողմից ճանապարհով քայլելն էր լուրջ վտանգ էր դպրոց և մանկապարտեզ հաճախող երեխաների և ծնողների համար Համայնք-պետություն համաֆինանասավորման արդյունքում այս տարածքում մայթ է կառուցվել:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
21.11.24
Կաքավաձոր թաղամասում ասֆալտապատվել է գլխավոր ճանապարհի՝ շուրջ 2400 մետր հատվածը․ աշխատանքները շարունակվելու են եղանակները բարելավելուն պես։
|
Նախորդ դարի 70-ական թվականներից հետո Կաքավաձորի 5300 մետր երկարությամբ գլխավոր ճանապարհը անտեսված և վատթար վիճակում էր: Տաքսիները և նույնիսկ շտապօգնության մեքենաները շատ դեպքերում հրաժարվել են թաղամաս գնալ՝ պատճառաբանելով ճանապարհի անանցանելի և քարուքանդ վիճակը։ Կարևոր նշանակության ճանապարհի հիմանորոգման աշխատանքները մեկնարկել են թաղամասի սկզբնամասից: Աշխատանքներն իրականացվել են կառավարության ֆինանսավորմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
13.11.24
Հրազդան քաղաքում ընթանում են ծառատնկման և կանաչապատման մեծածավալ աշխատանքներ. տնկվել է շուրջ 350 եղևնի և բազմաթիվ արժեքավոր այլ ծառեր։
|
Հրազդանում կենսունակությունը կորցրած, ծերացած և ոչ պիտանի ծառերը փոխարինվում են առավել արժեքավոր, մշտադալար և երիտասարդ ծառերով։ Բնապահպանական իրավիճակի բարելավման և քաղաքը կանաչապատելու գործընթացի շրջանակներում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի որոշմամբ Հրազդանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները կազմակերպել են լայնածավալ ծառատունկ։
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
06.11.24
Հիմնովին ասֆալտապատվել է Երիտասարդական թաղամասի 4200 մետր ձգվածությամբ գլխավոր ճանապարհը:
|
Երիտասարդական թաղամասով անցնող 4200 մետր ձգվածությամբ քայքայված և անանցանելի ճանապարհը տասնամյակներով անհարմարություններ է պատճառել բնակիչներին: Ժամանակին Մ-4 մայրուղուն փոխարինած ճանապարհը կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է: Այս տարի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվել են Լեռնանիստ-Երիտասարդական խաչմերուկից: Հիմնանորոգված ճանապարհը շրջանցիկ կերպով իրար է կապում Կոճոռ, Լեռնանիստ և Երիտասարադական թաղամասերը: Ավելի քան 70 տարի չվերանորոգված, բայց առանցքային նշանակություն ունեցող ճանապարհի ասֆալտապատումը նշանակալի քայլ էր տեղի բնակիչների կյանքի որակի բարելավման ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
09.10.24
Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում 1990-ական թվականներից հետո առաջին անգամ կենտրոնացված ջրամատակարարման համակարգ է անցկացվել։
|
Լեռնանիստ բնակավայրի բնակիչները երկար տարիներ չեն ունեցել կենտրոնացված ջրամատակարարում, ապրել են խմելու կենսական նշանակություն ունեցող ջրի պակասով։ Նրանք ստիպված էին ջուրը ստանալ տան բակերում փորված ջրհորերից։ Կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրով Լեռնանիստ բնակավայրի կենտրոնացված ջրամատակարարման հարցին վերջնական լուծում է տրվել։ Ծրագրի հիմնական նպատակը մշտական ջրամատակարարում ապահովելը, խմելու ջրի հասանելիությունը կայուն և անվտանգ դարձնելն է Լեռնանիստ բնակավայրում։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |