Հարգելի՛ բնակիչներ
Սույն թվականի մայիսի 17-ին, ժամը 12:00-ին` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային երկրորդ ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային երկրորդ ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. +37460704010
Էլ. Հասցե info@hrazdan.am