Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՀՈՒՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Հրազդան համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղվածԿոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ` Ծրագիր)շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև  2016 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրից (հետագա տեքստում` «Վարկային համաձայնագիր») բխող` «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030 թվականն ընկած ժամանակատվածում հավասարաչափ մասնաբաժիններով Վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ և ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման  առումով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՀՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner