Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 24.2784 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2016 թվականի հունիսի 30-ի որոշման,  Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստի 2016 թվականի հունիսի 9-ի N22 արձանագրության 27 կետի և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղի թիվ 51 հասցեում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող, էներգետիկայի, տրանսպորտի,  կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության, 24.2784 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0763-0003) անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն, տրամադրել «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ԿԿԹԿ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այդ հողամասում, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում, աղբավայր կառուցելու  նպատակով:  
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված 24.2784 հա մակերեսով հողամասը, որպես նվիրաբերություն, տրամադրել
«ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ԿԿԹԿ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության առկայության դեպքում:       
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner