Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,

Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Հրազդան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» N136-Ն որոշմամբ հաստատված բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հետևյալ հատկացումները`    
1.Ծախսային մաս`
Հրազդան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել՝ 
1) 1բաժնի1 խմբի  1 դասի 51 ծրագրի «Համակարգչային  ծառայություններ» /4232/ հոդվածին 900.0 հազար դրամ հաշվապահական ծրագիր ձեռքբերելու համար, «Ներքին գործուղումներ» /4221/ հոդվածին 400.0 հազար դրամ գործուղման ծախսերը վճարելու համար «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածին 250.0 հազար դրամ  Արցախի վիճակախաղի մասնակցության տոմսեր ձեռքբերելու համար:
2) 9 բաժնի 5 խմբի  1 դասի 51 ծրագրի Երիտասարդական մարզամշակույթային ուսումնական կենտրոնի  «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածին 195.0 հազար դրամ  և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածին 70.0 հազար դրամ  և  տանիքը վերանորոգելու համար:
3) 9
բաժնի 5 խմբի  1 դասի 51 ծրագրի Մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի /4239/ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածին  1000.0   հազար դրամ և  /4269/ «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածին 3000.0 հազար դրամ տանիքը վերանորոգելու  համար:
4) 9
բաժնի1 խմբի  1 դասի 51 ծրագրի N 16 , 6, 8 և 9  նախադպրոցական ուսումնական հաստատությունների /4511/ «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» հոդվածին 1311.0 հազար դրամ  տանիքը վերանորոգելու  համար:
5) 6
բաժնի 4 խմբի  1 դասի 56  ծրագրի /4655/  «Կապիտալ դրամաշնորհներ պետական և  համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածին 1500.0 հազար դրամ տեսահսկող սարքվորումներ ձեռք բերելու և տեղադրելու համար: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner