Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
«ՀՐԱԶԴԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ 1.25 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1731-Ա որոշումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության աշխատակազմի ղեկավար ԱՄիրզոյանի 2018 թվականի հունվարի 26-ի 481 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող «Հրազդանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական N397594, տրված՝ 2001 թվականի հուլիսի 04-ին) անասնաբուժական սպասարկման կենտրոնի, շենք շինությունների սպասարկման և պահպանման համար հատկացված համայնքի սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման, 15525000 (տասնհինգ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար) դրամ կադաստրային արժեքով 1.25 հեկտար հողամասը, որպես նվիրաբերություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner