Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.0638 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» փակ բաժնետիրական ընկերության գրությունը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը.

  1.Թույլատրել Հրազդան քաղաքում «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական N1028065, տրված՝ 2003 թվականի մարտի 18-ին/  Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա 123  հասցեում գտնվող ավտոմատ հեռախոսակայանի պահպանման և սպասարկման համար նախատեսված 638.0քմ ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ կապի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՅԱՍՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner