Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Թույլատրել ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածի ցանկում ընդգրկված բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը` 1)Կենտրոն թաղամաս 70/8 հողամաս`20.0քմ (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: 2)Կենտրոն թաղամաս, Տիգրան Մեծի փողոց թիվ 46/7 հողամաս` 20.0քմ (ավտոտնակ կառուցելու)` 5000 (հինգ հազար) դրամ տարեկան վարձավճարով՝ 99 (իննսունինը) տարի ժամկետով: |