Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

Հրազդան համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվող ՀԶԾ-ն առաջիկա հինգ տարիների համար հանդիսանալու է Հրազդան համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: ՀԶԾ-ի բովանդակությունը պայմանավորված է համայնքի ռեսուրսային (մարդկային, գույքային, ֆինանսատնտեսական, տեխնիկական և այլ) հնարավորություններով, համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ենթակառուցվածքների առկայությամբ: ՀԶԾ-ում հնարավորինս հաշվի են առնվել համայնքի հանրային ծառայությունների մատչելիության և հասանելիության, նոր ծառայությունների մատուցման և դրանցով պայմանավորված լրացուցիչ ծախսեր առաջանալու խնդիրները: Զարգացման ծրագիրը մշակելիս որպես կողմնորոշիչ են դիտարկվել համայնքի զարգացնելու անհրաժեշտությունը, համայնքի տարածքում տնտեսական գործունեության խրախուսման առկա հնարավորությունները, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման (հատկապես՝ տուրիզմի, արտադրական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի և այլնի) հնարավորությունները, արդյունավետ կառավարման իրականացումը: Վերհանված հիմնախնդիրների հիման վրա, ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, համայնքի ղեկավարը` համայնքապետարանի աշխատակազմի և Հրազդան համայնքի ավագանու հետ միասին մշակել է համայնքի 2022-2026թթ. ՀԶԾ-ը: Համայնքի 2022-2026թթ. ՀԶԾ-ում ներառված են Հրազդան համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ, համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ, աղետների ռիսկերի կառավարման և քաղաքացիական պաշտպանության հիմնական մոտեցումներ, համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ: ՀԶԾ-ն ներառում է նաև Հրազդան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Ծրագիրը` Հրազդան համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Հրազդանի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա հինգ տարիներին ընդունված փաստաթուղթ է, որը հանդիսանալու է համայնքի ամենօրյա փաստաթուղթը: Փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձվել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված ՀՀ ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով ՀՀ պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ լիակատար փոխըմբռնում ՀԶԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:

Ժամանակահատված06/04/2022 - 06/04/2026
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(325.84 Կբ) 59 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner