Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի , հիմք ընդունելով Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59-րդ շենքի 19 բնակարանի բնակիչ Վալոդյա Բաբաջանյանի 2018 թվականի հունիսի 12-ի N Կ-531 դիմումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59-րդ շենքի 19 բնակարանի բնակիչ Վոլոդյա Բաբաջանյանի կողմից Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին, որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից հետ վերադարձնել վաճառքից հետո առաջացած գերավճարի չափով 14522 /տասնչորս հազար հինգ հարյուր քսաներկու/ դրամ: |