Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ ծրագիրը» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ շարունակում է աջակցել ՀՀ համայնքներում Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինների ձևավորմանը: Այն կապահովի համայնքի բնակիչների կին ներկայացուցիչների և երիտասարդների մասնակցությունը համայնքի տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների լուծմանը: Ծրագիրը միտված է ապահովելու փոխադարձ կապն ու համագործակցություւնը , մի կողմից , համայնքի բնակչության , քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների և մյուս կաղմից , համայնքի քաղաքականություն մշակող և որոշում ընդունող տեղական ինքնկառավարման մարմինների միջև: Հրազդան համայնքը հետաքրքրված է ապահովելու բնակիչների մասնակցությունը համայնքային տարբեր խնդիրների բարձրաձայնմանն ու կարգավորմանը, ինչպես նաև համայնքն ունի ցանկություն և աջակցության կարիք կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին ձևավորելու և զարգացնելու հարցում: Քննարկվեցին նաև այլ հարցեր , համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |