Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին, վեր են հանվել մի քանի խնդիրներ, որոնք հնթացս կստանան իրենց լուծումները: Քննարկվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքների մասին, տրվել են կոնկրետ հանձնարարականներ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել շին. ախատանքները և զեկուցել արդյունքների մասին: Հընթացս համալրվում է նաև համայնքի, ներառյալ խոշորացված բնակավայրերի, արտաքին լուսավորության համակարգը, փոխվում են լուսատու լամպերը, ըստ անհրաժեշտության տեդադրվում է նոր փողոցային լուսավորություն: Հրատապ խնդիրներից է նաև երբ կոյուղաջրերը լցվում են նկուղներ: Հանձնարարվել է տեղում կատարել ուսումնասիրություն և առկա խնդիրներինին տալ լուծում: Հրազդան քաղաքի մուտք հանդիսացող Սպանդարյան փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվել է, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են կառավարության կողմից տրամադրվող հրատապ ծրագրերի շրջանակում: Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |