Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
1. Սույն թվականի հուլիսի 8-ին տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: Այժմ <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊ ընկերության կողմից աղբահանություն է իրականացվում Հրազդան, Ծաղկաձոր, Սևան և Գավառ համայնքներում: Պլանավորված է ընդգրկել Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր համայնքները: Սանիտարական աղբավայրն ունի շրջակա միջավայրի աղտոտվածության բացառման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները:
2.<<ՖՐԵՍԿՈ>> արդի արվեստի և ֆիլմերի միջազգային 12-րդ փառատոնի շրջանակում օգոստոսի 29-ին ժամը 20:30-ին, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կկայանա <<Արդվին>> երգի-պարի անսամբլի համերգը, որին կհաջորդի միջազգային կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը: Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, հաշվի առնելով Հրազդանում տիրող մշակութային եռուզեռը:
3. Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Հրազդան քաղաքում կառուցվող <<Մոդուլային>> տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզի պատշաճ շահագործումն ապահովելու նպատակով ՀՈԱԿ-ը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Ինչպես նաև դիմել է նախադպրոցական կրթական ծրագրի լիցենզավորման համար: |