Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 22/07/2024 10:00
Վարող ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՖԱՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

   Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
   Առաջիկա կիրակի օրը հուլիսի 28-ին մեծ շուքով կտոնվի Հրազդան համայնքի հոբելյանական 65 ամյակը: Քաղաքն արդեն իսկ զարդարված է դրոշներով, ամենուր կարելի է տեսնել պաստառներ քաղաքի համայնապատկերով ու շնորհավորանքներով: Այդ օրը քաղաքը կընդունի իր պատվավոր հյուրերին, նրանք կգան հանրապետության ողջ տարածքից, կլինեն նաեւ պատվիրակություններ դեսպանատներից: Արդեն իսկ կազմված է հստակ օրակարգ, միջոցառման մեկնարկը կտրվի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգուց, այնուհետեւ Աղբյուրակի արեւային ժամացույցի զբոսայգում, ավելի ուշ Սահմանադրության հրապարակում տեղադրված տաղավարներում հյուրերը կարող են շրջել, ծանոթանալ ու համտեսել հայկական ավանդական կերակրատեսակներ որոնցով ներկայանալու են համայնքի թաղամասերն ու վարչական շրջանները: Այս ամենն իհարկե համեմված կլինի երգ ու պարով, խաղիկներով, հնամենի ցուցանմուշների ցուցադրություններով ու ցուցահանդես վաճառքներով: Տոնական օրվա բարձր տրամադրությունն ապահովելու համար կլինի իհարկե տոնական համերգ, կհնչի կենդանի երաժշտություն, կատարումներ սիրված ու ճանաչված երգիչների կողմից: Ամենայն ինչ մտածված ու ծրագրված է հոբելյանական տոնը հավուր պատշաճի մատուցելու ու անցկացնելու համար, որպեսզի հյուրերը հեռանան հնարավորինս գոհացած ու բավարարված իրենց հետ տանելով մի պատառիկ հուշ Հրազդան համայնքի 65 ամյակին նվիրված տոնակատարությունից:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner