Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 26-ը ներառյալ կազմակերպվող 2023 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված 2022 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի հունվարի 29-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2024 թվականի հունվարի 29-ին ժամը 12:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: