|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
24 սեպտեմբերի 2024 թվականի N 13 |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՍԵՎԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ |
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք ) կառուցել քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենք՝ ազատությունից զրկված անձանց պահման և ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով։ Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ նախատեսվում է 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում իրականացնել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նախատեսվող նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ: |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.89 Մբ)
|
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|