Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի հուլիսի 29-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ժամը 15:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: