Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու անդամ
 

ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Ծննդյան ամսաթիվ 01/05/1993
ՀասցեՀԱՅԱՍՏԱՆ, ԿՈՏԱՅՔ, ՀՐԱԶԴԱՆ, Վանատուր , 76
Կրթություն բարձրագույն
ՊաշտոնՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱշխատավայրՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր /ՔՊ/
Հեռախոս(ներ)(0223) 2-23-45
Դիմել
Ծնվել է 1993 թ. մայիսի 1-ին

2000-2010 թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջն. դպրոցը:

2010-2014 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը: Ազատվել է զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ: 

2017 թ.-ից մինչև 2018 թվականը  աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ:

2008 թ.-ից ակտիվ պայքարել է քաղբանտարկյալների ազատության համար, մասնակցել է Երևանում, Հրազդանում տեղի ունեցած քաղաքական ակցիաներին: 

2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝  օրեր շարունակ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիային:

2017 թ. մասնակցել է «Ոչ թանկացումներին» քաղաքական ակցիային:

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է:

2012 թ.-ից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը: Օժտված է բարձր կամային հատկանիշներով:

2018  թ-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները:

Ամուսնացած չէ:
  • Կողմ (460)
  • Դեմ (1)
  • Ձեռնպահ (0)
  • Չի քվեարկել (0)
  • Բացակայել է (27)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner