Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 26-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի զարգացման ծրագրի 2023 թվականի կատարողական հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի զարգացման ծրագրի 2023 թվականի կատարողական հաշվետվության նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի հունվարի 26-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2024 թվականի հունվարի 29-ին ժամը 11:30-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենանք հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-704010 հեռախոսահամարով: