Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 19/08/2024 08:00
Վարող ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՖԱՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին, վեր են հանվել մի քանի խնդիրներ, որոնք հնթացս կստանան իրենց լուծումները: Քննարկվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքների մասին, տրվել են կոնկրետ հանձնարարականներ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել շին. ախատանքները և զեկուցել արդյունքների մասին: Հընթացս համալրվում է նաև համայնքի, ներառյալ խոշորացված բնակավայրերի, արտաքին լուսավորության համակարգը, փոխվում են լուսատու լամպերը, ըստ անհրաժեշտության տեդադրվում է նոր փողոցային լուսավորություն: Հրատապ խնդիրներից է նաև երբ կոյուղաջրերը լցվում են նկուղներ: Հանձնարարվել է տեղում կատարել ուսումնասիրություն և առկա խնդիրներինին տալ լուծում: Հրազդան քաղաքի մուտք հանդիսացող Սպանդարյան փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվել է, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են կառավարության կողմից տրամադրվող հրատապ ծրագրերի շրջանակում: Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner