Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Հարություն Թորոսյանի 2025 թվականի հունվարի 30-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի թիվ 46բ տան բնակիչ Հարություն Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2271674, տրված՝ 2006 թվականի դեկտեմբերի 15-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի թիվ 46 հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Երևանյան խճուղի, 46/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: