|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
25 հունիսի 2024 թվականի N 08 |
ՀՀ ԱՆ «ՍԵՎԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՀՀ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ ), ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀՄԱՆ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(1-ԻՆ ՓՈՒԼ) |
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք ) կառուցել քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենք՝ ազատությունից զրկված անձանց պահման և ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով։
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 10-րդ,11-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված կարգով ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով` Կոտայքի մարզի Հրազդան համայնքի համայնքապետարանի շենքում նախատեսվում է հանրային լսումներ` սույն թվականի հուլիսի 30-ին ժամը 12։00-ին:
|
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|