Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 13

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՍԵՎԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք ) կառուցել քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենք՝ ազատությունից զրկված անձանց պահման և ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով։ Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ նախատեսվում է 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում իրականացնել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նախատեսվող նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:



Կից փաստաթղթեր՝
(3.89 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner