Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 14

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ  ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան: 

Հանրային քննարկման ընթացքում՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 11:30-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: 

 



Կից փաստաթղթեր՝
(136.46 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner