Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ կազմակերպվող 2024 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված 2024 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ժամը 12:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704051 հեռախոսահամարով: