Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 04
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 ապրիլի 2024 թվականի N 04

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ  ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի 2025 թվականին նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների  ծրագրով նախատեսված հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

 Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի 2025 թվականի նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների  ծրագրով նախատեսված հայտի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի ապրիլի 29-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:

 Հանրային քննարկումների ընթացքում՝ 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 11:30-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում  տեղի կունենան հանրային բաց լսումներ: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner