Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ: