|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
28 մարտի 2023 թվականի N 08 |
«ՍԱՊՍԱՆ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2015թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ), 2023թ. ապրիլի 10-ին ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «ՍԱՊՍԱՆ» ՍՊԸ-Ի կողմից Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում նախատեսվող պահածոյացված արտադրանքի արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում:
|
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|