Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Հրազդան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ: