Նպատակ | ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2017-2021 թթ. զարգացման հնգամյա ծրագիրը (այսուհետ` ՀԶՀԾ) մշակելիս հաշվի է առնվել, որ համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի, ՏԻՄ-երը՝ համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, ընտրվում են հինգ տարի ժամկետով, և 210-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2017 թվականի հունվարի 1-ից: Հաշվի առնելով այդ պահանջները` մշակվել է համայնքի զարգացման ոչ թե քառամյա, այլ հնգամյա ծրագիր: |