Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի մարտի 14-ից մինչև մարտի 28-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2022 թվականի մարտի 28-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ 2022 թվականի մարտի 29-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-704010 հեռախոսահամարով: