ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունների որոշման գործընթացում՝ հայցում ենք Ձեր աջակցությունը Սահմանադրական բարեփոխումների Խորհրդի կողմից իրականացվող հանրային հարցմանը:
Տեղեկացնում ենք նաև, որ Սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված առաջարկությունները և կարծիքները՝ կից ձևաչափին համապատասխան, կարելի է ներկայացնել մինչև ս.թ. մարտի 20-ը՝ ուղարկելով info@hrazdan.am հասցեին:
Կից ներկայացնում ենք սահմանադրական բարեփոխումների ուղղությունների վերաբերյալ առաջարկների ձևաչափը։