Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ: Մրցույթի են ներկայացվում․
1) Ներքին Աղբյուրակ թաղամասում գտնվող երրորդ կարգի անջրդի վարելահողերից 5․79389 հա մակերեսով հողամասը՝ 58 000 դրամ մեկնարկային վարձավճարով, 10 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0780-0002)։ Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով:
2) Հարավային թաղամասում գտնվող արոտավայրերից 3․43992 հա մակերեսով ՝ 69 000 դրամ մեկնարկային վարձավճարով, 1 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0855-0274)։ Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով:
3)Վանատուր թաղամասում գտնվող արոտավայրերից 7․37786 հա մակերեսով հողամասը՝ 26 000 դրամ մեկնարկային վարձավճարով, 10 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0983-0026)։ Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով:
4)Վանատուր թաղամասում գտնվող արոտավայրերից 1․2 հա մակերեսով հողամասը՝ 20 000 դրամ մեկնարկային վարձավճարով, 10 տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0952-0007)։ Մեկ քայլի չափը սահմանվում է 2 000 դրամ:
Մրցույթում դրված հողերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:
Մրցույթը կկայանա 2021թվականի հոկտեմբերի 05-ին ժամը 14։30–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1):
Մրցույթին մասնակցելու համար հայտերը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Հեռ.(060) 46-01-63:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ