Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024թվականի N 236

ԶԵՅԹՈՒՆ ԱԶԻԶԲԵԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 209 որոշման հավելվածը և 2024 թվականի փետրվարի 20-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N5 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 301/14 հասցեում գտնվող 07-001-0518-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.0036հա մակերեսով հողամասը 517 500 (հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 300 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանին` տնտեսական շինություն կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.0036հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

26 փետրվարի 2024թ.
ք.Հրազդան