Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 դեկտեմբերի 2021թվականի N 1629

ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետի, հիմք ընդունելով դիմումատուների հայտերը և Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 147-Ն որոշմամբ հաստատված հավելվածը. 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1. Տրամադրել ոգելից խմիչքների վաճառքի, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի, արտաքին գովազդի տեղադրման թույլտվություններ 14 /տասնչորս/ անհատ ձեռնարկատերերի` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

02 դեկտեմբերի 2021թ.
ք.Հրազդան