Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հուլիսի 2022թվականի N 601

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Վիլիկ Թորոսի Եղիազարյանի 2022 թվականի հուլիսի 1-ի դիմումը, «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից 2022 թվականի մարտի 7-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված սեղանամատյան թիվ 794, ժառանգական գործ թիվ 56, Հրազդանի տեխնիկական գույքագրման Միջշրջանային բյուրոյի կողմից տրված 1991 թվականի հունվարի 28-ի տեխնիկական անձնագիրը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2022PANYKK, 2022PFYFZX ծածկագրերը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Օրինական ճանաչել Վիլիկ Թորոսի Եղիազարյանին պատկանող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 371 հասցեում գտնվող 882.3 քմ հողամասում ինքնակամ կառուցված 25.80քմ և 42.23 քմ արտաքին մակերեսներով բնակելի տները, ինքնակամ կառուցված 23.19.քմ արտաքին մակերեսով ավտոտնակը:
2.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Վիլիկ Թորոսի Եղիազարյանին պատկանող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթարբեկյան 317 հասցեում գտնվող բնակելի տան հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս 317:
4.Ինքնակամ կառուցված 25.80 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և ինքնակամ կառուցված ավտոտնակը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարը չի գանձվում:
5.Սույն որոշման ընդունման օրվանից ինքնակամ կառուցված 42.23 քմ մակերեսով բնակելի տան օրինականացման համար սահմանված 83.200 /ութսուն երեք հազար երկու հարյուր / դրամ գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի՝ թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
6.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
7. Ինքնակամ կառուցված բնակելի տները և ինքնակամ կառուցված ավտոտնակը չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
8.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

04 հուլիսի 2022թ.
ք.Հրազդան