 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2025 թվականի N 303
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 21-րդ, 22-րդ կետերը, 25-րդ կետի 1-ին ենթակետը, Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ և Քաղսի բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Կոտայք 1» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 146-Ն որոշումը և Մեխակ Միքայելյանի 2025 թվականի մարտի 13-ի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Մեխակ Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27012022-07-0064, գաղտնաբառ՝ XLQN68NEBR8E) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զ.Անդրանիկի պողոտա 56/3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.25հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
14 մարտի 2025թ.
ք.Հրազդան