Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022թվականի N 593

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 2-ի N97 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Գայանե Հայրապետյանի 2022 թվականի մայիսի 3-ի դիմումը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 78 շենքի թիվ 7,8 բնակարանի բնակիչ Գայանե Հայրապետյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս թիվ 78/16 հասցեում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասը` ավտոտնակ տեղադրելու նպատակով, 12000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով :
2.Հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում:
3.Գայանե Հայրապետյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

30 հունիսի 2022թ.
ք.Հրազդան