Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հունիսի 2023թվականի N 645

ՄԵՏԱՔՍՅԱ ԹԵԼՄԱՆԻ ԱԲԵԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N63 որոշման հավելվածը և 2023 թվականի մայիսի 30-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N4 արձանագրությունը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0494-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 2.28376հա մակերեսով հողամասը 2 679 500 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Մետաքսյա Թելմանի Աբելյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 2.28376հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

01 հունիսի 2023թ.
ք.Հրազդան