 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 844
ԱՐՈՒՍ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Արուս Քոչարյանի 2024 թվականի հուլիսի 15-ի դիմումը և Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 24 արձանագրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Թույլատրել Արուս Վոլոդյայի Քոչարյանին կնքելու իր անչափահաս որդու` Լեո Վաչագանի Հովակիմյանին (ծնված` 02.09.2009թ.) սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Հրազդան համայնք Վանատուր թաղամաս 348 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0323-0005) բնակելի տան օտարման (առուվաճառքի) գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արուս Վոլոդյայի Քոչարյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
18 հուլիսի 2024թ.
ք.Հրազդան