Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023թվականի N 1415

ԿԱՄՈ ՅՈՒՐԱՅԻ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Վ. Օհանյանի կողմից կազմված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում շրջայց իրականացնելիս ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91շենքի 32 բնակարանի բնակիչ Կամո Յուրայի Լալայանը իրականացնում է փողոցային առևտուր` վաճառելով միրգ, ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով այն է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցվել է Կամո Յուրայի Լալայանը, ապահովվել է վերջինիս արտահայտվելու և լսված լինելու իրավունքը: Վարչական վարույթի ընթացքում Կամո Լալայանը հայտնել է, որ զղջում է կատարած իրավախախտման համար, նշել, որ այլևս չի զբաղվի ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Կամո Լալայանը: Միաժամանակ վերջինս վարչական վարույթի լսումների ժամանակ հայտնել է իր անկեղծ զղջումը կատարած իրավախախտման վերաբերյալ: Ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 32-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածով, 2191-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարին կից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 70 արձանագրությունը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1. Կամո Լալայանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակել տուգանք 70.000 ⁄ յոթանասուն հազար ⁄ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից 15-օրյա ժամկետում հետևյալ հաշվեհամարով` 900125001488:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` որոշման վերաբերյալ իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կամո Լալայանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

24 նոյեմբերի 2023թ.
ք.Հրազդան