 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (0223) 2-23-45, info@hrazdan.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հունիսի 2023թվականի N 651
ՍԱՄՎԵԼ ՆՎԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 76-80-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N64 որոշման հավելվածը և մրցութային հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 1 արձանագրությունը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ ՝
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղում գտնվող 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (վարելահող) հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7 թաղամաս 9 շենքի թիվ 28 բնակարանի բնակիչ Սամվել Նվերի Խաչատրյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Տրամադրվող 1.0հա մակերեսով հողամասի համար կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր՝ 29 900 (քսանինը հազար ինը հարյուր) դրամ տարեկան վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով:
3.Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
02 հունիսի 2023թ.
ք.Հրազդան