Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2022թվականի N 856

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 14-ի № 148 որոշումը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 2154015) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 73 հասցեում գտնվող թիվ 16 մանկապարտեզի շենքի 160,45 քառակուսի մետր մակերեսով տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

20 սեպտեմբերի 2022թ.
ք.Հրազդան