Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
 ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
2301, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1
(0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2021թվականի N 1622

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Դավիթ Հովհաննիսյանի 2021 թվականի օգոստոսի 15-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 96 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 24-ի N 1862 գրավոր առաջարկությունը և Դավիթ Հովհաննիսյանի լիազոր անձ Արամ Հարությունյանի կողմից տրված 2021 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 986 գրավոր համաձայնագիրը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ ՝

1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 303 հասցեում գտնվող` 31.9քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 303 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 31.9քմ մակերեսով ավտոտնակը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112021-07-0144, գաղտնաբառ՝ L9PTBQDYPDAQ/ գինը սահմանել 54000 /հիսունչորս հազար/ դրամ և նույն հասցեում գտնվող ավտոտնակի համար առանձնացված 31.9քմ մակերեսով հողամասը 93000 /իննսուներեք հազար/ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի 1 փողոցի թիվ 25 տան բնակիչ Դավիթ Հովհաննիսյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով ավտոտնակի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը թիվ 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

30 նոյեմբերի 2021թ.
ք.Հրազդան